Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Հոդված 26.1. Պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման վարույթի համար դիմումների ընդունումը և այդ վարույթի իրականացման արդյունքում կազմված փաստաթղթերի տրամադրումը լիազորված օպերատորի կողմից

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 26.1. Պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման վարույթի համար դիմումների ընդունումը և այդ վարույթի իրականացման արդյունքում կազմված փաստաթղթերի տրամադրումը լիազորված օպերատորի կողմից

1. Գույքի նկատմամբ իրավունքների կամ սահմանափակումների, բացառությամբ իրավասու մարմինների կողմից քրեական, քաղաքացիական, վարչական դատավարության կամ վարչարարության կարգով կիրառված սահմանափակումների, պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման նպատակով ներկայացվող դիմումների ընդունման, ինչպես նաև այդ դիմումների հիման վրա հարուցված պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման վարույթների իրականացման արդյունքում անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձանց կողմից կազմված վարույթի ավարտական փաստաթղթերը դիմողներին տրամադրելու գործառույթների իրականացման լիազորությունները կարող են վերապահվել Կառավարության լիազորած օպերատորներին` անշարժ գույքի պետական ռեգիստրի հետ կնքված պայմանագրի հիման վրա: Սույն մասով նախատեսված օպերատորի կողմից լիազորությունների իրականացման կարգը և պետական գրանցման ավտոմատացված համակարգ մուտք գործելու համար նախատեսված մուտքի անվան տրամադրման համար վճարի չափը սահմանում է Կառավարությունը:

2. Կառավարության լիազորած օպերատորների կողմից անշարժ գույքի պետական գրանցման ավտոմատացված համակարգ մուտքագրված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների և այդ փաստաթղթերի բնօրինակների համապատասխանության ապահովման պարտականությունը կրում է անշարժ գույքի պետական գրանցման ավտոմատացված համակարգ այդ փաստաթղթերը մուտքագրող օպերատորը:

3. Կառավարության լիազորած օպերատորների ցանկը, օպերատորներին պատվիրակվող գործառույթների ցանկը, օպերատորների հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը և օպերատորների սպասարկման գրասենյակներին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանում է Կառավարությունը:

(26.1-ին հոդվածը լրաց. 20.10.16 ՀՕ-166-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-297-Ն, լրաց. 02.10.24 ՀՕ-349-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։