Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-08-31-ից մինչև 2009-03-26։Բացել գործող տեքստը

Հոդված 32. Իրավաբանական անձանց՝ մի քանի վայրում գտնվող անշարժ գույքի (մասնաճյուղի) վարձակալության իրավունքի պետական գրանցումը

գործել է մինչև 2009-03-26Բացել ARLIS-ում

Հոդված 32. Իրավաբանական անձանց՝ մի քանի վայրում գտնվող անշարժ գույքի (մասնաճյուղի) վարձակալության իրավունքի պետական գրանցումը

(Վերնագիրը խմբ. 04.10.05 ՀՕ-191-Ն)

Իրավաբանական անձանց՝ մի քանի վայրերում գտնվող անշարժ գույքի (մասնաճյուղերի) վարձակալության իրավունքի պետական գրանցումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով` գույքի գտնվելու վայրի տարածքային ստորաբաժանման կողմից:

Իրավաբանական անձանց՝ մի քանի վայրերում գտնվող անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցում իրականացնելու նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարն իր հայեցողությամբ կարող է գրանցում իրականացնելու պարտականությունները դնել մեկ տարածքային ստորաբաժանման ղեկավարի վրա:

(32-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-191-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։