Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-03-26-ից մինչև 2010-07-01։Բացել գործող տեքստը

Հոդված 34. Օրենքով, դատարանի որոշումով, վճռով, դատավճռով կամ անշարժ գույքի ձեռքբերման այլ փաստաթղթերով կատարված փոխանցման գրանցումը

գործել է մինչև 2010-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 34. Օրենքով, դատարանի որոշումով, վճռով, դատավճռով կամ անշարժ գույքի ձեռքբերման այլ փաստաթղթերով կատարված փոխանցման գրանցումը

Եթե պետությունը կամ որևէ այլ անձ, համաձայն օրենքի, դատարանի որոշման, վճռի, դատավճռի կամ անշարժ գույքի ձեռքբերման այլ փաստաթղթի, անշարժ գույքի միավորի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք են ձեռք բերում, ապա շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա, անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում, պետությունը կամ կոնկրետ անձն անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի տվյալ անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկում գրանցվում է որպես սեփականատեր կամ օգտագործող:

Նույն կարգով գրանցվում է նաև անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը` ձեռքբերված վաղեմության ժամկետի ուժով` հաստատված իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթերի հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։