Հոդված 48. Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքներ և սահմանափակումներ հաստատող փաստաթղթերի պահպանումը
Հոդված 48. Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքներ և սահմանափակումներ հաստատող փաստաթղթերի պահպանումը
Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքներ և սահմանափակումներ հաստատող փաստաթղթերը պահվում են անժամկետ` փաստաթղթային ձևով և համակարգչային սկավառակների վրա: Փաստաթղթերը փչացնելու, ոչնչացնելու, հափշտակելու, կորցնելու, թաքցնելու, անփույթ պահպանելու, ինչպես նաև դրանցում պարունակվող պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ հրապարակելու դեպքում անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: