Հոդված 33. Վարձակալության իրավունքի պետական գրանցումը և անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականը չեղյալ հայտարարելը
Հոդված 33. Վարձակալության իրավունքի պետական գրանցումը և անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականը չեղյալ հայտարարելը
(Վերնագիրը խմբ. 04.10.05 ՀՕ-191-Ն)
Անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումը և անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականը չեղյալ են հայտարարվում`
ա) վարձակալի և վարձատուի համատեղ դիմումի հիման վրա.
բ) անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը դատական կարգով վաղաժամկետ լուծվելու դեպքում.
գ) վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվելու դեպքում.
դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված դեպքերում:
(Մասն ուժը կորցրել է 15.12.05 ՀՕ-240-Ն)
Նշված փաստաթղթերի հիման վրա գրանցման մատյանի համապատասխան բաժնում կատարվում է գրառում` անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումը և անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականը չեղյալ հայտարարելու մասին:
(33-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-191-Ն, փոփ. 15.12.05 ՀՕ-240-Ն)