Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-01-ից մինչև 2026-04-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Հոդված 26. Էլեկտրոնային եղանակով պետական գրանցման դիմումների ներկայացումը

գործել է մինչև 2026-04-08Բացել ARLIS-ում

Հոդված 26. Էլեկտրոնային եղանակով պետական գրանցման դիմումների ներկայացումը

1. Բացառությամբ սույն օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված` անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակներում ստորագրված պայմանագրերից ծագող իրավունքների (սահմանափակումների) պետական գրանցման դեպքերի, պետական գրանցման դիմումը և սույն օրենքով դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներկայացվել, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց կողմից պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, որի դեպքում դիմողի նույնականացումը կատարվում է դիմողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ Կառավարության սահմանած՝ անձի նույնականացման այլ եղանակով:

1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 263-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ բանկի կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպության մասնակցությամբ անշարժ գույքի պետական ռեգիստրի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում կնքված՝ կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի և հիփոթեքի խառը պայմանագրերից կամ անշարժ գույքի առք ու վաճառքի և հիփոթեքի խառը պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումը և սույն օրենքով դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը ներկայացվում են բացառապես Կառավարության սահմանած կարգով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջում հաշվառված բանկերի կամ հիփոթեքային վարկ տրամադրելու իրավասություն ունեցող վարկային կազմակերպությունների կողմից՝ գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումները և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու Կառավարության սահմանած կարգով: Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի իսկության համար պատասխանատվությունը կրում են փաստաթղթերը ներկայացնող անձինք: Անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացված փաստաթղթերի և դրանց մյուս օրինակների միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացված և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հիմքում դրված փաստաթղթերին:

2. Էլեկտրոնային եղանակով դիմումների և փաստաթղթերի ներկայացման կարգը, ինչպես նաև դրա հետ կապված տեխնիկական պատճառներով պետական գրանցման վարույթի կասեցման հիմքերը սահմանում է Կառավարությունը:

(26-րդ հոդվածը խմբ. 20.10.16 ՀՕ-166-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-297-Ն, խմբ. 09.12.20 ՀՕ-495-Ն, 13.04.23 ՀՕ-145-Ն, լրաց. 04.12.25 ՀՕ-414-Ն, փոփ. 04.12.25 ՀՕ-412-Ն)

(13.04.23 ՀՕ-145-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(04.12.25 ՀՕ-412-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։