Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-12-24-ից մինչև 2008-05-31։Բացել գործող տեքստը

Հոդված 37. Սերվիտուտի գրանցումը

գործել է մինչև 2008-05-31Բացել ARLIS-ում

Հոդված 37. Սերվիտուտի գրանցումը

Անշարժ գույքի միավորի սեփականատերը կարող է սերվիտուտի իրավունք տրամադրել գրավոր կնքված պայմանագրի համաձայն, որին կցվում է նաև անշարժ գույքի միավորի հատակագիծը` համապատասխան նշումներով:

Սերվիտուտի իրավունք կարող է տրվել նաև դատարանի որոշումով, վճռով կամ օրենքի ուժով:

Գրանցման մատյանի` տվյալ անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկում լրացվում է սերվիտուտի բնույթը, գործողության ժամկետը, վճարի չափը, սերվիտուտի պայմանները կամ սահմանափակումները, սերվիտուտի իրավունք տվող և սերվիտուտից օգտվող անձանց տվյալները և այլն:

Գրանցման մատյանի` տվյալ անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկում փոփոխությունները կատարվում են շահագրգիռ անձանց գրավոր դիմումների կամ դատարանի որոշման, վճռի առկայության դեպքում:

(37-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-191-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։