Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-295) 2-րդ հոդվածում`
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-295) 2-րդ հոդվածում`
ա) «անշարժ գույք» հասկացությունը շարադրել նոր խմբագրությամբ և ավելացնել նոր հասկացություն՝
«անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ հանգեցնում են դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության.
անշարժ գույք հանդիսացող ընդերքի մաս` բոլոր կողմերից ամրագրված սահմաններ ունեցող ընդերքում արհեստականորեն ստեղծված կառույցների, ինչպես նաև բնական խոռոչների (քարանձավների) զբաղեցրած տարածք, որը կարող է օգտագործվել տարբեր նպատակներով.».
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ ամփոփիչ հասկացություն՝
«ռոտացիա` անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարների տեղափոխում մի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնից մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոն:»: