Հոդված 47. Գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը
Հոդված 47. Գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը
Գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ սխալ, ոչ ճիշտ տեղեկատվություն տրամադրելու հետևանքով պատճառված վնասի համար տրվում է փոխհատուցում: Կողմերի միջև անհամաձայնության դեպքում փոխհատուցման չափը սահմանվում է դատական կարգով:
Վնասի փոխհատուցում չի կատարվում, եթե վնասը պատճառվել է`
ա) դիմումատուի կողմից սխալ և անճշտություններ պարունակող տեղեկությունների ներկայացման հետևանքով.
բ) գույքի վերաբերյալ իրավունքներ տվող իրավասու մարմինների, նոտարների կողմից վավերացված փաստաթղթերում սխալների և անճշտությունների հետևանքով:
Կադաստրային հանույթների (հատակագծերի) և սահմանների նկարագրության սխալների դեպքում համապատասխան անձանց պատճառված վնասի փոխհատուցում տրվում է տվյալ աշխատանքները կատարած անձի կողմից: