Հոդված 7. Անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը
Հոդված 7. Անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը
(Մասն ուժը կորցրել է 18.03.09 ՀՕ-52-Ն)
Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն, լինել ներկայացուցչական մարմնի անդամ, կատարել այլ վճարովի աշխատանք (բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքներից):
Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:
(Մասն ուժը կորցրել է 18.03.09 ՀՕ-52-Ն)
(7-րդ հոդվածը փոփ. 18.03.09 ՀՕ-52-Ն)