Հոդված 14. Պետական գրանցման իմացության կանխավարկածը
Հոդված 14. Պետական գրանցման իմացության կանխավարկածը
Բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք գույքի գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ համարվում են տեղեկացված` անկախ նրանից` իրականում տեղյակ էին նրանք այդ իրավունքների և սահմանափակումների մասին, թե ոչ:
Գույքի նկատմամբ չգրանցված իրավունքները, որոնք նշվում են այլ փաստաթղթերում, բացի անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի գրանցման թերթիկներից, չեն համարվում ճանաչված և գրանցված:
(14-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-191-Ն)