Հոդված 28. Գրավի, հիփոթեքի առարկա հանդիսացող գույքի սահմանափակումը (արգելադրումը)
Հոդված 28. Գրավի, հիփոթեքի առարկա հանդիսացող գույքի սահմանափակումը (արգելադրումը)
Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցումից հետո գույքի նկատմամբ սահմանված կարգով կիրառվում է սահմանափակում (արգելադրում): Արգելադրման կիրառման կարգը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրը: Գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման ընթացքում դրան հակասող փաստաթուղթ, առանց գրավառուի համաձայնության, չպետք է գրանցվի: