Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-07-01-ից մինչև 2011-01-09։Բացել գործող տեքստը

Հոդված 52. Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձանց պարտավորությունները

գործել է մինչև 2011-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 52. Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձանց պարտավորությունները

Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) կազմակերպել պետական գրանցումը սահմանված ժամկետում.

բ) չհրատարակել, չտարածել պետական կամ առևտրային գաղտնիք հանդիսացող պետական կադաստրի տվյալները, բացառությամբ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.

գ) ապահովել անշարժ գույքի կադաստրի տվյալների ճշտությունը, ամբողջությունը, մատչելիությունը և հրապարակայնությունը.

դ) սահմանված վարձի մուծման դեպքում տալ անշարժ գույքի միավորի վերաբերյալ կազմված կադաստրային գործից քաղվածքներ կամ փաստաթղթերի պատճեններ:

(52-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-15-Ն, փոփ. 26.05.08 ՀՕ-94-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։