Հոդված 10. Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարին ներկայացվող պահանջները
Հոդված 10. Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարին ներկայացվող պահանջները
(Մասն ուժը կորցրել է 18.03.12 ՀՕ-52-Ն)
Անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարին արգելվում է իր կամ իր մերձավոր ազգականների անվամբ գույքի նկատմամբ իրավունքներ գրանցել: Նման դեպքերում պետական գրանցումն իրականացնում է անշարժ գույքի պետական ռեգիստրի` տվյալ գրանցումը կատարելու համար նշանակված գրանցման համակարգի այլ ծառայող:
Անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի ծառայողների վրա տարածվում են պետական ծառայողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:
(10-րդ հոդվածը փոփ. 18.03.12 ՀՕ-52-Ն)