Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-21-ից մինչև 2012-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 40. Ստորաբաժանված շենքերում տեղակայված առանձին միավորների նկատմամբ իրավունքների գրանցումը

գործել է մինչև 2012-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 40. Ստորաբաժանված շենքերում տեղակայված առանձին միավորների նկատմամբ իրավունքների գրանցումը

Այն շենքերում, որտեղ կան անշարժ գույքի առանձին միավորներ (բնակարաններ, առևտրի, սպասարկման տաղավարներ և այլն), որոնք մեկից ավելի սեփականատերերի սեփականություն են, յուրաքանչյուր միավորի նկատմամբ իրավունքները պետք է գրանցվեն մատյանում` առանձին գրանցման թերթիկում:

Շենքերում գտնվող բնակարաններին, առևտրի, սպասարկման տաղավարներին և սեփականության այլ միավորներին տրվում են առանձին ծածկագրեր, որոնք կապվում են տվյալ շենքի հետ, իսկ շենքերին ևս տրվում են ծածկագրեր, որոնք կապվում են այն հողամասերի ծածկագրերին, որոնց վրա գտնվում են այդ շենքերը:

Կառուցվող շենքերին, շենքերում գտնվող առանձին բնակարաններին, շինություններին սահմանված կարգով հաստատված նախագծի հիման վրա տրվում են առանձին ծածկագրեր, որոնք կապվում են տվյալ շենքի հետ, իսկ շենքերին ևս տրվում են ծածկագրեր, որոնք կապվում են այն հողամասերի ծածկագրերին, որոնց վրա գտնվում են այդ շենքերը:

Գրանցման մատյանի թերթիկում կառուցվող ստորաբաժանված շենքերի համար պետք է նշվի շենքի, շինության կառուցման համար տրամադրված հողամասում հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված և պայմանագրում արտացոլված բաժնային համամասնությամբ:

Կառուցվող ստորաբաժանված շենքերի համար կադաստրային գործում պետք է լինեն սահմանված կարգով հաստատված նախագիծը և շինարարության թույլտվությունը:

Սահմանված կարգով հաստատված նախագծում բնակարանները և անշարժ գույքի այլ առանձին միավորները ծածկագրվում են (համարակալվում), որոնք կապված են հողամասի ծածկագրի հետ: Պետական գրանցումից հետո սեփականատիրոջը տրամադրվում է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական, որտեղ նշվում է հողի բաժնային սեփականության իրավունքը, և վկայականի հետ միասին տրամադրվում է սահմանված կարգով հաստատված նախագծով՝ անշարժ գույքի առանձին միավորների հատակագիծը:

Սահմանված կարգով շենքի, շինության շահագործման ակտի ձևակերպումից հետո սեփականատիրոջ դիմումի հիման վրա գրանցվում են հողամասի բաժնային սեփականության իրավունքը, ստորաբաժանված շենքում ձեռք բերված բնակարանը կամ անշարժ գույքի առանձին միավորները և ստորաբաժանված շենքում ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով նախատեսված տարածքները:

Շենքում գտնվող սեփականության յուրաքանչյուր միավորի համար կազմվում է առանձին կադաստրային գործ:

Գրանցման մատյանի գրանցման թերթիկում պետք է նշվի տվյալ անշարժ գույքի միավորին վերաբերող ընդհանուր տարածքի նկատմամբ իրավունքի տեսակը:

Անշարժ գույքի կադաստրային գործում պետք է լինի շենքի հատակագիծը, որտեղ պետք է նշվեն անշարժ գույքի առանձին միավորները և ընդհանուր սեփականության կամ օգտագործման տրված յուրաքանչյուր մասը:

Պետական գրանցման ենթակա են նաև համատիրություններին հանձնված անշարժ գույքի նկատմամբ իրավունքները:

(40-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-191-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։