Հոդված 54. Պետական գրանցման սուբյեկտների պարտավորությունները
Հոդված 54. Պետական գրանցման սուբյեկտների պարտավորությունները
Պետական գրանցման սուբյեկտները պարտավոր են`
ա) գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների փոփոխության հետ կապված ցանկացած իրավական գործարք 30 օրվա ընթացքում ներկայացնել անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում.
բ) անշարժ գույքի պետական ռեգիստրի պահանջով ներկայացնել գույքի նկատմամբ իրավունք հիմնավորող այլ փաստաթղթեր.
գ) վճարել պետական գրանցման համար սահմանված վճարները: