Հոդված 415. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա դատական ակտերը
Հոդված 415. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա դատական ակտերը
1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
(415-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով բացառում է վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած, սակայն բողոքարկման ոչ ենթակա դատական ակտերի վերանայումը նոր հանգամանքներով, ճանաչվել է Սահմանադրության 61-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր 27.01.21 ՍԴՈ-1573 որոշմամբ)