ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 54 · ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 385. Որոշման կատարման ապահովումը
Հոդված 385. Որոշման կատարման ապահովումը
1. Սույն օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կամ 5-րդ կետով սահմանված լիազորությունը կիրառելու դեպքում վերաքննիչ դատարանը գործին մասնակցող այն անձի միջնորդությամբ, որի վերաքննիչ բողոքը բավարարվել է, որոշման կայացումից հետո մինչև որոշման օրինական ուժի մեջ մտնելը կիրառում է որոշման կատարման ապահովման միջոցներ՝ պահպանելով սույն օրենսգրքի 13-րդ գլխի կանոնները:
2. Որոշման կատարման ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է անհապաղ, առանց դատական նիստ հրավիրելու: