ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 23 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 172. Վճռաբեկ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը
Հոդված 172. Վճռաբեկ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը
1. Վճռաբեկ դատարանի` գործն ըստ էության լուծող որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
2. Վճռաբեկ դատարանի` սույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 162-րդ հոդվածով նախատեսված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, վերջնական են և բողոքարկման ենթակա չեն: