Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-07-05-ից մինչև 2018-09-11։Բացել գործող տեքստը
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 28 · ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 211. Թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակները չգրանցելու, գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ հայցադիմումների քննությունը

գործել է մինչև 2018-09-11Բացել ARLIS-ում

Հոդված 211. Թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակները չգրանցելու, գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ հայցադիմումների քննությունը

1. Եթե հայցադիմումը տրվել է այլ թեկնածուի կամ կուսակցության ընտրական ցուցակի, կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու պահանջով, ապա տվյալ հարցի քննությանը երրորդ անձի կարգավիճակով ներգրավվում է համապատասխան թեկնածուն կամ կուսակցության ներկայացուցիչը, որի գրանցման հարցը քննարկվում է։ Նրանց չմասնակցելն արգելք չէ գործի քննության համար։

2. Վարչական դատարանն իր դատական ակտով թեկնածուին կամ կուսակցության ընտրական ցուցակը, կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուին ճանաչում է գրանցված կամ համապատասխան գրանցումը ճանաչում է ուժը կորցրած կամ անվավեր:

3. Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը քննվում են գրավոր ընթացակարգով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։