Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-07-12-ից մինչև 2020-07-27։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 20. Դատավարական իրավահաջորդությունը

գործել է մինչև 2020-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 20. Դատավարական իրավահաջորդությունը

1. Դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմակերպում, ֆիզիկական անձի մահ կամ պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով, որի վերաբերյալ կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով։

2. Դատավարությունից հայցվորի դուրս գալու դեպքում հայցվորի փոխարինումը տեղի է ունենում հայցվորի իրավահաջորդի միջնորդությամբ:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում դատավարությունից հայցվորի դուրս գալու հետևանքով գործի վարույթը կասեցվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, իրավահաջորդից հայցվորի փոխարինման վերաբերյալ միջնորդություն չստացվելու դեպքում դատարանը վերսկսում է գործի վարույթը և սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված կարգով կարճում այն։

4. Իրավահաջորդություն հնարավոր է դատավարության յուրաքանչյուր փուլում։

5. Այն գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչև իրավահաջորդի` գործի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։