Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-08-16-ից մինչև 2020-09-09։Բացել գործող տեքստը
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 91. Հայցի ապահովման հիմքերը

գործել է մինչև 2020-09-09Բացել ARLIS-ում

Հոդված 91. Հայցի ապահովման հիմքերը

1. Պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը։

2. Հայցի ապահովման միջոցներն են`

1) հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարումը.

2) դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը.

3) պատասխանողին պատկանող գույքի (ներառյալ՝ դրամական միջոցների) վրա հայցագնի չափով արգելանք դնելը.

4) որևէ իրավիճակի ժամանակավոր պահպանումը կամ փոփոխումը:

3. Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության յուրաքանչյուր փուլում։

4. Հայցի ապահովման մասին միջնորդությունը քննարկվում է այն ստացվելուց հետո՝ ոչ ուշ, քան երկօրյա ժամկետում, և դրա վերաբերյալ կայացվում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով:

5. Հանրային իրավական դրամական պահանջներով վիճարկման հայցի դեպքում վարչական մարմինը կարող է ներկայացնել պարտապանի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն, եթե առկա է դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգ: Դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգի առկայության դեպքում վարչական դատարանն իրավասու է արգելանք դնելու հայցվորի գույքի վրա` դրամական պարտավորության չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։