Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-10-10-ից մինչև 2021-05-28։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 7 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ

Հոդված 33. Վկայի ցուցմունքը

գործել է մինչև 2021-05-28Բացել ARLIS-ում

Հոդված 33. Վկայի ցուցմունքը

1. Վկա կարող է լինել յուրաքանչյուր անձ, որին հայտնի է կամ կարող է հայտնի լինել տվյալ գործին վերաբերող որևէ փաստական հանգամանք։

2. Որպես վկա չեն կարող հարցաքննվել`

1) ներկայացուցիչը կամ փաստաբանը` այն փաստերի առնչությամբ, որոնք նրանց հայտնի են դարձել իրենց վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս.

2) Մարդու իրավունքների պաշտպանը` գործի այն փաստերի առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիս.

3) դատավորը` որևէ գործի լուծման վերաբերյալ քննարկումների և քվեարկությունների առնչությամբ.

4) ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` գործի այն փաստերի մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ.

5)

3. Դատարանում որպես վկա հանդես գալիս առանձին հարցի վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունք ունեն`

1) անձինք` իրենց կամ իրենց ամուսնու կամ իրենց հետ արյունակցական մինչև 2-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձանց կամ որդեգրողների կամ իրենց որդեգրածների կամ որդեգրողների կամ իրենց որդեգրածների հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձանց վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ.

2) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները` գործի փաստերին վերաբերող այն տեղեկությունների առնչությամբ, որոնցով կարող է բացահայտվել այդ տեղեկությունների աղբյուրը։

4. Սույն օրենսգրքի իմաստով` անձի հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները։ Անձի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք։

5. Անձինք, որոնք որևէ ֆիզիկական կամ հոգեկան արատի պատճառով ունակ չեն ճիշտ ընկալելու և վերարտադրելու գործով ապացուցման ենթակա հանգամանքները, չեն կարող հարցաքննվել որպես վկա։

6. Եթե որպես վկա ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքի վերաբերյալ ծագում է վեճ, ապա դատարանը դրա վերաբերյալ որոշում է կայացնում։

7. Վկայի կողմից սուտ ցուցմունք տալը կամ ցուցմունք տալուց հրաժարվելը առաջացնում է քրեական պատասխանատվություն։

(33-րդ հոդվածը լրաց. 16.01.18 ՀՕ-70-Ն)

(հոդվածը 03.03.21 ՀՕ-107-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 31.05.21 թվականին)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։