ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 29.3 · (գլուխը լրաց. 16.12.16 ՀՕ-38-Ն)
Հոդված 216.7. Հայցադիմումին ներկայացվող պահանջները և կցվող փաստաթղթերը
Հոդված 216.7. Հայցադիմումին ներկայացվող պահանջները և կցվող փաստաթղթերը
1. Սույն գլխով սահմանված գործերով ներկայացված հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված պահանջների, պետք է պարունակի տեղեկություններ սույն օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության մասին, ինչպես նաև հայցադիմումին, ի լրումն սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի, պետք է կցվեն սույն օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայությունը հավաստող ապացույցներ:
(216.7-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-38-Ն)
(հոդվածը 05.05.21 ՀՕ-197-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 04.06.21 թվականին)