Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-01-06-ից մինչև 2022-02-25։Բացել գործող տեքստը
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 31.2 · (գլուխը լրաց. 09.06.17 ՀՕ-105-Ն)

Հոդված 222.10. Հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը

գործել է մինչև 2022-02-25Բացել ARLIS-ում

Հոդված 222.10. Հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը

1. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.

1) Հանձնաժողովի հաստատած փաստերն անփոփոխ թողնելու մասին.

2) Հանձնաժողովի հաստատած փաստերի փոխարեն նոր փաստեր հաստատելու մասին:

2. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանի դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

3. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանի դատական ակտերի օրինակները ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում են դիմողին, Հանձնաժողով, իսկ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մարմիններում ստեղծված էթիկայի հանձնաժողովների եզրակացությունների վերանայման վարույթի արդյունքում ընդունված եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերով՝ նաև համապատասխան մարմինների էթիկայի հանձնաժողովներ։

4. Վարչական դատարանի կողմից սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը հիմք է Հանձնաժողովի կողմից իր եզրակացությունը վերանայելու համար։

(222.10-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-105-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։