Հոդված 1. Սույն օրենսգրքի գործողության ոլորտը
Հոդված 1. Սույն օրենսգրքի գործողության ոլորտը
1. Սույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (այսուհետ` վարչական դատարան), Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատում (այսուհետ` վճռաբեկ դատարան, իսկ բոլորը միասին այսուհետ` դատարան) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական և վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ վարչական մարմինների և պաշտոնատար անձանց հայցադիմումների քննության կարգը։
(1-ին հոդվածը փոփ. 09.02.22 ՀՕ-25-Ն)
(09.02.22 ՀՕ-25-Ն օրենքն ունի անցումային դրույթ)