Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-01-ից մինչև 2023-01-07։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-01-07-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 26 · ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 198. Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դատական ակտ կայացնելու առանձնահատկությունները

գործել է մինչև 2023-01-07ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 198. Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դատական ակտ կայացնելու առանձնահատկությունները

1. Այն դեպքում, երբ վիճարկվում է որևէ նորմատիվ իրավական ակտի համապատասխանությունը դիմումում նշված ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին, ապա վարչական դատարանը դատական ակտ կայացնելիս պարզում է վիճարկվող ակտի համապատասխանությունը նաև դիմումում չնշված այլ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին, եթե դա վերապահված չէ սահմանադրական դատարանի իրավասությանը։

2. Պարզելով վիճարկվող ակտի անհամապատասխանությունը դիմումում չնշված ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին՝ վարչական դատարանը վիճարկվող ակտն անվավեր է ճանաչում նաև այդ հիմքով` անկախ հայցվորի պահանջից։

3. Սույն գլխով նախատեսված գործերով դատական ակտ կայացնելիս վարչական դատարանը պարզում է վիճարկվող ակտի (վիճարկվող դրույթի) իրավաչափությունը, մասնավորապես հաշվի առնելով՝

1) իրավական ակտի պահանջվող տեսակը.

2) իրավական ակտն ընդունելու և գործողության մեջ դնելու` օրենքներով նախատեսված կարգի պահպանվածությունը.

3) մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների ապահովման և պաշտպանության, ազատ իրականացման անհրաժեշտությունը, դրանց սահմանափակումների թույլատրելիությունը.

4) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց լիազորությունների թույլատրելի սահմանները:

4. Նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի իրավաչափությունը պարզելիս վարչական դատարանը պարզում է նաև այդ դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ նորմատիվ իրավական ակտի այլ դրույթների իրավաչափությունը և, գալով եզրահանգման դրանց անվավերության վերաբերյալ, իրավասու է նաև այդ դրույթները ճանաչելու անվավեր:

5. Եթե ոչ իրավաչափ նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրել է մինչև վարչական դատարանի կողմից այդ գործով ըստ էության դատական ակտ կայացվելը, ապա վարչական դատարանը ճանաչում է դիմելու պահին դրա ոչ իրավաչափ եղած լինելը, եթե այդ ակտը կիրառվել է դիմողի նկատմամբ։ Հակառակ դեպքում գործի վարույթը կարճվում է սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։