Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-22-ից մինչև 2024-04-05։Բացել գործող տեքստը
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 17 · ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 110. Հաշտության համաձայնությունը

գործել է մինչև 2024-04-05Բացել ARLIS-ում

Հոդված 110. Հաշտության համաձայնությունը

1. Մինչև դատաքննության ավարտը դատավարության մասնակիցները դատավարության յուրաքանչյուր փուլում կարող են կնքել հաշտության համաձայնություն, որը ձևակերպվում է գրավոր և ներկայացվում դատարանի հաստատմանը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում դատարանը կայացնում է վճիռ՝ գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) հաշտության համաձայնությունն առերևույթ հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերի.

2) հաշտության համաձայնությունն առերևույթ խախտում է որևէ մեկի իրավունքները և ազատությունները.

3) քննվում է սույն օրենսգրքի 26-րդ գլխով նախատեսված որևէ գործ։

3. Դատարանը նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը դատավարության մասնակիցներին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։