Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-16-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-08-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Դատավարական իրավունակությունը և դատավարական գործունակությունը

գործել է մինչև 2025-08-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 4. Դատավարական իրավունակությունը և դատավարական գործունակությունը

1. Դատավարական իրավունքներ ունենալու և դատավարական պարտականություններ կրելու ունակությունը (դատավարական իրավունակություն) ճանաչվում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` հավասար չափով։ Սույն օրենսգրքի դրույթները տարածվում են նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնարկների վրա:

2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք օժտված են դատարանում իրենց գործողություններով իրավունքներ իրականացնելու և պարտականություններ ստանձնելու ունակությամբ (դատավարական գործունակություն)։ Դատավարական գործունակությունը ֆիզիկական անձանց համար լրիվ ծավալով ծագում է`

1) տասնութ տարեկան դառնալու պահից.

2) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու պահից (էմանսիպացիա):

3) (կետն ուժը կորցրել է 10.09.24 ՀՕ-329-Ն)

3. Դատավարական գործունակությունը իրավաբանական անձանց համար ծագում է պետական գրանցման, իսկ հիմնարկների համար` ստեղծման պահից։

4. Տասնչորսից տասնութ տարեկան անչափահասներին, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված անձանց դատարանում ներկայացնում են նրանց օրինական ներկայացուցիչները։

5. Օրենքով նախատեսված դեպքերում տասնչորսից տասնութ տարեկան անչափահասները կարող են ինքնուրույն ներկայացնել իրենց շահերը։ Նման դեպքերում դատարանը կարող է դատավարությանը մասնակից դարձնել նրանց օրինական ներկայացուցիչներին։

6. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասների, ինչպես նաև անգործունակ ճանաչված անձանց իրավունքները և ազատությունները դատավարությունում ներկայացնում են նրանց օրինական ներկայացուցիչները` ծնողը, խնամակալը կամ օրենքով նման իրավունք ունեցող այլ անձինք։

7. Գործի քննության ընթացքում տասնչորսից տասնութ տարեկան անչափահասները, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված անձինք լսվելու իրավունք ունեն։ Դատարանը կարող է տասնչորս տարեկան չդարձած անչափահասին կամ անգործունակ ճանաչված անձին ընձեռել գործի քննության ընթացքում լսվելու իրավունք։

(4-րդ հոդվածը փոփ. 10.09.24 ՀՕ-329-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։