Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-01-ից մինչև 2023-01-01։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆՈՒՄԳլուխ 43 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴԱՏԱԼՍՈՒՄՆԵՐԸ

Հոդված 329. Անչափահաս տուժողի կամ վկայի հարցաքննության առանձնահատկությունները

գործել է մինչև 2023-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 329. Անչափահաս տուժողի կամ վկայի հարցաքննության առանձնահատկությունները

1. Անչափահաս տուժողի կամ վկայի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցելու տվյալ տուժողի կամ վկայի հարցաքննությանը:

2. Անչափահաս տուժողի կամ վկայի հարցաքննությունը կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կատարվում է հոգեբանի մասնակցությամբ:

3․ Անչափահաս տուժողը կամ վկան հոգեբանի առաջարկությամբ չի հարցաքննվում, եթե դա անհրաժեշտ է նրա իրավաչափ շահերի պաշտպանության համար, և պաշտպանության կողմը մինչդատական վարույթում հնարավորություն է ունեցել հարցեր տալու անչափահասին։

4. Մինչև տասնվեց տարեկան տուժողի կամ վկայի հարցաքննությունն սկսելուց առաջ նախագահողը նրանց բացատրում է վարույթի արդարացի իրականացման համար ճշմարտացի ցուցմունքներ տալու նշանակությունը, սակայն չի նախազգուշացնում ցուցմունք տալուց հրաժարվելու կամ սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին:

5. Հարցաքննության ավարտին օրինական ներկայացուցիչն իրավունք ունի նախագահողի թույլտվությամբ հարցեր տալու անչափահաս տուժողին կամ վկային:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։