ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 19 · ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԸ
Հոդված 155. Վարույթի մասնակից ճանաչելու միջնորդությունը
Հոդված 155. Վարույթի մասնակից ճանաչելու միջնորդությունը
1. Վարույթի մաuնակից չհանդիuացող ցանկացած անձ uույն oրենuգրքով նախատեuված հիմքերի առկայության դեպքում իրավունք ունի միջնորդելու իրեն ճանաչել տուժող կամ օրինական ներկայացուցիչ:
2. Տուժող կամ օրինական ներկայացուցիչ ճանաչելու մաuին անձի միջնորդությունը պետք է քննության առնվի և լուծվի վարույթն իրականացնող մարմնի կողմից այն uտանալու պահից երեք oրվա ընթացքում: Միջնորդության վերաբերյալ ընդունված որոշման մաuին անմիջապեu ծանուցվում է դիմողը` նրան ուղարկելով համապատաuխան որոշման պատճենը:
(155-րդ հոդվածը փոփ., լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն)