Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-07-29-ից մինչև 2023-12-26։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸԳլուխ 46 · ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 368. Դատաքննություն նշանակելը

գործել է մինչև 2023-12-26Բացել ARLIS-ում

Հոդված 368. Դատաքննություն նշանակելը

1. Քրեական գործը վերաքննիչ դատարանում ստացվելուց հետո հանձնվում է դատական կազմը նախագահողին, որը քրեական գործն ուսումնասիրման է ներկայացնում նաև դատական կազմի մյուս դատավորներին:

2. Ուսումնասիրված քրեական գործը դատարանի որոշմամբ նշանակվում է դատաքննության, որով`

1) սահմանվում է դատական նիստի վայրը, տարին, ամիսը, օրը, ժամը.

2) ապացույցներ հետազոտելու անհրաժեշտության դեպքում սահմանվում են դատական նիստում անմիջականորեն հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, ցուցմունք տալու համար դատարան հրավիրվող անձանց ցանկը.

3) լուծվում է խափանման միջոցի հարցը.

4) լուծվում է դատական նիստը դռնբաց կամ դռնփակ անցկացնելու հարցը:

3. Վերաքննիչ դատարանում առաջին դատական նիստը նշանակվում է քրեական գործն ստանալու օրվանից հետո՝ քսան օրվա, սակայն ոչ ուշ, քան առաջին վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:

4. Դատաքննություն նշանակելու մասին որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է տվյալ վարույթի մասնակիցներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։