Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-07-25։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 36 · ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Հոդված 283. Դատական ակտի անհստակությունների լուծումը

գործել է մինչև 2025-07-25Բացել ARLIS-ում

Հոդված 283. Դատական ակտի անհստակությունների լուծումը

(վերնագիրը փոփ. 16.01.24 ՀՕ-32-Ն)

1. Դատական ակտը կայացրած դատարանն իրավասու է համապատասխան որոշում կայացնելով լուծել դրա անհuտակությունները, եթե նման լուծումը չի փոխում դատական ակտի էությունը:

2. Լուծման ենթակա են հետևյալ անհստակությունները.

1) ճիշտ չի հաշվարկվել պատժաչափը.

2) չեն լուծվել կամ հստակ չեն լուծվել խափանման միջոցի կիրառման, ապացույցների պահպանման կամ տնօրինման, գույքի արգելադրման, վարութային ծախuերի բաշխման հարցերը.

3) դատավճռի նկարագրական կամ պատճառաբանական մասում առկա են ոչ միանշանակ ձևակերպումներ.

4) դատական ակտում առկա են վրիպակներ կամ բացթողումներ:

(283-րդ հոդվածը փոփ. 16.01.24 ՀՕ-32-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։