Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2025-12-26։Բացել գործող տեքստը
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸԳլուխ 12 · ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ

Հոդված 102. Ապացուցման ենթակա փաստական հանգամանքները

գործել է մինչև 2025-12-26Բացել ARLIS-ում

Հոդված 102. Ապացուցման ենթակա փաստական հանգամանքները

1. Քրեական վարույթի ընթացքում ապացուցման ենթակա են՝

1) դեպքը և դրա հանգամանքները (ժամանակը, տեղը, եղանակը և այլն).

2) մեղադրյալի առնչությունը դեպքին.

3) ենթադրյալ հանցագործության՝ քրեական օրենքով նախատեսված հատկանիշները.

4) մեղադրյալի մեղավորությունը ենթադրյալ հանցանքը կատարելու մեջ.

5) քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները.

6) մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքները.

7) ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը.

8) այն հանգամանքները, որոնք թույլ են տալիս անձին ազատել քրեական պատասխանատվությունից կամ պատժից.

9) այն հանգամանքները, որոնցով անձը հիմնավորում է վարույթի ընթացքում իր գույքային պահանջները.

10) այն հանգամանքները, որոնցով վարույթի մասնակիցը կամ այլ անձը հիմնավորում է իր պահանջները:

2. Սույն օրենսգրքով նախատեսված վարույթի առանձին տեսակների համար կարող է սահմանվել ապացուցման ենթակա հանգամանքների այլ շրջանակ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։