Հոդված 146. Դատական տուգանքը
Հոդված 146. Դատական տուգանքը
1. Նախագահողի տված նկատողության պահանջները չկատարելու դեպքում դատարանն իրավասու է դատական վարույթի մասնակցի նկատմամբ նշանակել դատական տուգանք:
2. Դատական տուգանքի չափը չի կարող գերազանցել 100․000 Հայաստանի Հանրապետության դրամը: Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ, որի պատճենը նույն օրն ուղարկվում է տուգանված անձին:
3. Դատական տուգանք նշանակելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված հատուկ վերանայման կարգով:
4. Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը կամովին չկատարելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:
5. Նշանակված դատական տուգանքը վճարվում է պետական բյուջե:
(հոդվածը 11.04.24 ՀՕ-190-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)