Հոդված 158. Գույքային հայցի քննության ընթացքում կիրառվող օրենսդրությունը
Հոդված 158. Գույքային հայցի քննության ընթացքում կիրառվող օրենսդրությունը
1. Գույքային հայցը հարուցվում, ապացուցվում և լուծվում է սույն օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով:
2. Քաղաքացիական դատավարության օրենսդրության նորմերի կիրառումը թույլատրվում է, եթե դրանք չեն հակասում սույն օրենսգրքին, և գույքային հայցով վարույթի համար անհրաժեշտ են կանոններ, որոնք նախատեսված չեն սույն օրենսգրքով:
3. Քրեական վարույթի շրջանակներում գույքային վնասի հատուցման հիմքը, պայմանները, ծավալը և եղանակները սահմանվում են քաղաքացիական, բնապահպանական, ընտանեկան, աշխատանքային, սոցիալական և նյութական այլ օրենսդրությամբ:
4. Քրեական վարույթում գույքային հայցի վրա չեն տարածվում քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետները և հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունքը, ինչպես նաև քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված հակընդդեմ հայց հարուցելու կանոնները:
5. Գույքային հայց հարուցելու համար պետական տուրք չի գանձվում:
6. Եզրափակիչ դատական ակտը գույքային հայցի մասով կատարվում է «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:
(158-րդ հոդվածը փոփ. 11.04.24 ՀՕ-190-Ն)