Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-28-ից մինչև 2026-05-01։Բացել գործող տեքստը
ԱՊԱՑՈՒՑՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 29 · ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 236. Թվային խուզարկությունը

գործել է մինչև 2026-05-01Բացել ARLIS-ում

Հոդված 236. Թվային խուզարկությունը

1. Թվային խուզարկությունը էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների որոնումն է:

2. Վարույթի համար նշանակություն ունեցող տվյալները վերցվում են այլ կրիչի վրա պատճենելու եղանակով՝ ապահովելով այդ տվյալների և դրանցից կատարված պատճենների ամբողջականությունը:

3. Բացի խուզարկության որոշման մեջ նշվածից, քննիչը վերցնում է նաև խուզարկության ընթացքում հայտնաբերված այն բոլոր տվյալները, որոնք, անկախ տվյալ վարույթին դրանց առնչությունից, իրենց բնույթով կամ բովանդակությամբ կարող են կապված լինել այդ կամ մեկ այլ ենթադրյալ հանցագործության հետ:

4. Եթե դատարանի որոշմամբ հաստատվել է, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ վարույթի համար նշանակություն ունեցող տվյալներ կարող են պահեստավորված լինել համակարգչային մեկ այլ համակարգում, որ այդ տվյալների նկատմամբ հասանելիություն հնարավոր է ձեռք բերել սկզբնական համակարգչային համակարգից, և որ հապաղումը կարող է հանգեցնել վարույթի համար նշանակություն ունեցող տվյալների կորստի կամ ոչնչացման, ապա թվային խուզարկությունը կարող է տարածվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող համակարգչային այդ համակարգի վրա։

(236-րդ հոդվածը լրաց. 24.10.24 ՀՕ-393-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։