Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-01-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸԳլուխ 47 · ՎՃՌԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 385. Դատական ակտ կայացնելը

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 385. Դատական ակտ կայացնելը

1. Բողոքը քննելու արդյունքով Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում, որը՝

1) հաստատում կամ լրացնում է ստորադաս դատարանների դատական ակտերը․

2) ամբողջությամբ կամ մասամբ փոխարինում է ստորադաս դատարանների դատական ակտերին․

3) ամբողջությամբ կամ մասամբ վերացնում է ստորադաս դատարանների դատական ակտերը:

2. Վճռաբեկ դատարանը որոշումը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները:

3. Վճռաբեկ դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը․

1) հիմնավոր է արդյոք վճռաբեկ բողոքը (վճռաբեկ բողոքներից յուրաքանչյուրը).

2) հայտնաբերվել է արդյոք սույն օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված որևէ հանգամանք.

3) բողոքարկվող դատական ակտը պետք է արդյոք բեկանվի կամ փոփոխվի.

4) եթե բողոքարկվող դատական ակտը ենթակա է բեկանման, ապա այն պետք է բեկանվի ամբողջությամբ, թե որոշակի մասով.

5) եթե բողոքարկվող դատական ակտը ենթակա է ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանման, ապա վարույթը պետք է փոխանցվի վերաքննիչ դատարան, թե առաջին ատյանի համապատասխան դատարան, և ինչ ծավալով պետք է իրականացվի նոր վարույթը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։