Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-06-ից մինչև 2026-07-06։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 14 · ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 123. Տնային կալանքը

գործել է մինչև 2026-07-06Բացել ARLIS-ում

Հոդված 123. Տնային կալանքը

1. Տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակում է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը:

2. Դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել նաև`

1) ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց.

2) շփում ունենալ որոշակի անձանց հետ կամ իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց:

3. Տնային կալանք կիրառելու մասին դատարանի որոշման մեջ նշվում են այն կոնկրետ սահմանափակումները, որոնք տարածվում են մեղադրյալի վրա, ինչպես նաև իրավասու այն մարմինը, որին հանձնարարվում է այդ սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունը: Հեռախոսային խոսակցություններ ունենալու արգելքը չի տարածվում շտապ բժշկական օգնություն, իրավապահ մարմիններ կամ արտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքերի վրա։ Այդ մասին մեղադրյալն անհապաղ տեղեկացնում է վերահսկողություն իրականացնող մարմնին։

3.1. Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում օրենքով նախատեսված պարտականությունների կատարմանն ուղղված գործողությունների իրականացման դեպքերի վրա, եթե դրանց չկատարումը կարող է առաջացնել օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Այդ գործողությունների իրականացման մասին մեղադրյալն անհապաղ տեղեկացնում է վերահսկողություն իրականացնող մարմնին։

3.2. Մեղադրյալի կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված սահմանափակումից դատարանի որոշմամբ կարող է սահմանվել բացառություն՝ կրթական ծրագրերով հեռավար (դիստանցիոն) կրթությունը շարունակելու մասով:

4. Մեղադրյալի վարքագծի նկատմամբ հսկողությունը դատարանի որոշմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ էլեկտրոնային միջոցներով: Մեղադրյալը պարտավոր է իր վրա մշտապես կրել նշված էլեկտրոնային հսկողության միջոցները, չվնասել դրանք, ինչպես նաև արձագանքել իրավասու մարմնի հսկողության ազդանշաններին:

5. Տնային կալանքի կիրառման կարգի, ժամկետների և բողոքարկման վրա տարածվում են կալանքի համար սույն օրենսգրքով սահմանված դրույթները:

6. Տնային կալանքի մեկ օրը հավասար է կալանքի մեկ օրվան:

7.

(123-րդ հոդվածը լրաց. 18.06.26 ՀՕ-238-Ն, 18.06.26 ՀՕ-239-Ն)

(հոդվածը 11.05.26 ՀՕ-216-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը)

(18.06.26 ՀՕ-239-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։