Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-10-12-ից մինչև 2021-04-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ

Հոդված 20.1. Սնանկության գործով առանձին պահանջների քննության կասեցման հիմքերը և կարգը

գործել է մինչև 2021-04-04Բացել ARLIS-ում

Հոդված 20.1. Սնանկության գործով առանձին պահանջների քննության կասեցման հիմքերը և կարգը

1. Սնանկության գործի վարույթը առանձին պարտատերերի պահանջների մասով կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ կասեցման հիմքերի առկայության դեպքում, եթե այդ իրավակարգավորումները կիրառելի են սնանկության վարույթում առանձին պահանջների քննության նկատմամբ:

2. Առանձին պահանջների մասով վարույթի կասեցումը չի ընդհատում սնանկության վարույթի ընթացքը:

3. Առանձին պահանջի քննությունը կասեցնելու դեպքում հետագա վարույթի ընթացքում նույն հերթի մնացած պահանջները բավարարելուց հետո կասեցված պահանջի չափի համամասնությամբ դրամական միջոցներ են սառեցվում սնանկության հատուկ հաշվին: Վարույթը կասեցնելու հիմքը վերանալուց և պահանջը հաստատվելուց հետո դատարանի որոշմամբ սնանկության հատուկ հաշվին սառեցված դրամական միջոցները փոխանցվում են պարտատիրոջը: Եթե պահանջի քննության կասեցման հիմքերը վերանալուց հետո կասեցված պահանջը չի հաստատվում, ապա այդ հիմքով սնանկության հատուկ հաշվին սառեցված դրամական միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված կարգով՝ դատարանի որոշման հիման վրա:

4. Այն պարտատերը, որի պահանջի քննությունը կասեցվել է, կարող է մասնակցել պարտատերերի ժողովներին միայն խորհրդակցական ձայնի իրավունքով: Պահանջի քննության կասեցման հիմքերը վերանալու և դատարանի կողմից այդ պահանջը հաստատվելու դեպքում պարտատերը մասնակցում է պարտատերերի ժողովին քվեարկության իրավունքով՝ սույն օրենքով սահմանված կարգով:

(20.1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։