Հոդված 26.1. Կառավարիչների վերապատրաստումը
Հոդված 26.1. Կառավարիչների վերապատրաստումը
1. Կառավարիչների շարունակական մասնագիտական զարգացումն ապահովելու նպատակով կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը կազմակերպում և իրականացնում է կառավարչի որակավորում ունեցող անձանց ամենամյա պարտադիր վերապատրաստումներ` նվազագույնը 24 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ:
2. Անձը կարող է համարվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտադիր վերապատրաստումներն անցած, եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով նախատեսված դեպքերում մասնակցել է այլ համարժեք դասընթացների, կուրսերի կամ վերապատրաստումների:
3. Ամենամյա պարտադիր վերապատրաստումներ անցկացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:»:
(26.1-ին հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)