Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-05-09-ից մինչև 2023-06-14։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-06-14-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 9 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 78. Գույքի օգտագործումից ստացված եկամուտը

գործել է մինչև 2023-06-14ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 78. Գույքի օգտագործումից ստացված եկամուտը

Պարտապանին պատկանող գույքի կառավարումից և տնօրինումից ստացված եկամուտը փոխանցվում է պարտապանի սնանկության հատուկ հաշվին և բաշխվում է պարտատերերի միջև` գույքի վաճառքից ստացված միջոցների հետ միասին:

&#9878Հոդված 79. Պարտապանի գույքի վաճառքից ստացված միջոցների փոխանցումը

Պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները փոխանցվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին, իսկ անդորրագրերը հանձնվում են կառավարչին:

&#9878Հոդված 80. Գույքի վաճառքից ստացված միջոցների բաշխումը

1. Պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և սույն հոդվածով սահմանված կարգով ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:

2. Պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը:

3. Միջանկյալ բաշխման ծրագրի` իր կողմից հաստատված երկու օրինակ կառավարիչը ներկայացնում է դատարան, մեկական օրինակ` պարտապանին և պարտատերերին: Պարտատերերի թիվը 10-ից ավելի լինելու դեպքում կառավարիչը բաշխման ծրագիրը դատարան է ներկայացնում այն դեպոնացնելու միջնորդությամբ և այդ մասին հայտարարություն է հրապարակում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում:

4. Եթե պարտատերերը բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելու հաջորդող 7 օրվա ընթացքում բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարչի հաստատած բաշխման ծրագիրը համարվում է ընդունված:

Դատավորը կառավարչի ներկայացրած բաշխման ծրագրի մեկ օրինակը վերադարձնում է կառավարչին` օրենքով սահմանված ժամկետում առարկված չլինելու նշագրմամբ և կնքված իր կնիքով:

5. Եթե պարտատերը (պարտատերերը) բաշխման ծրագրի օրինակն ստանալուց կամ հայտարարությունը հրապարակվելուց հետո` յոթ օրվա ընթացքում, բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն է (են) ներկայացնում դատարան, ապա դատարանն առարկությունն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ մերժելու վերաբերյալ:

5.1. Եթե դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ պարտատիրոջ կողմից ներկայացված միջնորդության հիման վրա գալիս է այն եզրահանգման, որ առկա է առարկությունը դատական նիստում քննարկելու անհրաժեշտություն, ապա դատարանը յոթ օրվա ընթացքում հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով: Ամենախոշոր հինգ պարտատերերին ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով: Առարկությունների քննարկման արդյունքով դատարանը որոշում է կայացնում կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ մերժելու վերաբերյալ:

6. (մասն ուժը կորցրել է 23.12.22 ՀՕ-580-Ն)

(80-րդ հոդվածը փոփ. 03.03.21 ՀՕ-89-Ն, խմբ., լրաց., փոփ. 23.12.22 ՀՕ-580-Ն)

(03.03.21 ՀՕ-89-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։