Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ

Հոդված 29.1. Կառավարչի գործունեության կասեցումը

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 29.1. Կառավարչի գործունեության կասեցումը

1. Կառավարչի գործունեությունը կասեցվում է, եթե կառավարիչը`

1) անցել է հանրային ծառայության` հանրային ծառայության մեջ գտնվելու ողջ ժամկետի ընթացքում.

1.1) հանրային ծառայող է` հանրային ծառայության մեջ գտնվելու ողջ ժամկետի ընթացքում.

2) զորակոչվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մինչև ծառայության ժամկետը լրանալը.

3) մեկ տարուց ավելի ժամանակով առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ կատարելու իր մասնագիտական պարտականությունները, եթե առկա են առողջական վիճակը հավաստող համապատասխան փաստաթղթեր, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով.

4) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ.

6) սահմանված ժամկետում չի կնքել ապահովագրության պայմանագիրը.

7) իր դիմումի համաձայն դուրս է եկել կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունից և մեկամսյա ժամկետում չի դարձել կառավարիչների որևէ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ.

8) կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովի որոշմամբ հեռացվել է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունից.

9) որպես անհատ ձեռնարկատեր հանվել է հաշվառումից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-9-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության մասին կառավարիչը պարտավոր է տասնօրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը` կցելով կասեցման հիմքերը հավաստող համապատասխան փաստաթղթերը: Սույն հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով նախատեսված հիմքով կառավարչի գործունեությունը կասեցվում է, եթե կառավարիչը որակավորման վկայական ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն չի ներկայացնում կասեցման հիմքի վերանալը հավաստող համապատասխան փաստաթղթեր:

3. Կառավարչի գործունեությունը կասեցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Կառավարչի գործունեությունը կասեցնելու մասին որոշումն այն կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, ուղարկվում է համապատասխան կառավարչին, կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն, ինչպես նաև Դատական դեպարտամենտ` դատարաններին ծանուցելու համար և հրապարակվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:

4. Կառավարչի գործունեությունը կասեցնելու դեպքում կառավարչի որակավորման վկայականի գործողությունը համարվում է կասեցված:

5. Կառավարչի գործունեության կասեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո կառավարիչը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն իր գործունեությունը վերականգնելու համար` կցելով համապատասխան փաստաթղթերը: Կառավարչի գործունեությունը վերականգնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` դիմումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:

(29.1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն, խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն, փոփ., լրաց., խմբ. 16.01.24 ՀՕ-27-Ն)

(16.01.24 ՀՕ-27-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։