Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-12-ից մինչև 2026-08-04։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-08-04-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 11 · ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 93. Դատարանի կողմից սնանկության մասին գործի քննությունը

գործել է մինչև 2026-08-04ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 93. Դատարանի կողմից սնանկության մասին գործի քննությունը

1. Ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին վճռով դատարանն արգելանք է դնում տվյալ անձի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

2. Ֆիզիկական անձի միջնորդությամբ դատարանը կարող է ֆիզիկական անձի գույքը (գույքի մասը) ազատել արգելանքից, երրորդ անձանց կողմից երաշխավորության կամ ֆիզիկական անձի պարտավորությունների կատարման այլ ապահովում ներկայացնելու դեպքում:

Դատարանն ազատում է ֆիզիկական անձի գույքն արգելանքից, եթե վերջինիս պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավադրվում է պարտապանի պարտավորությունները գերազանցող (առնվազն 30 տոկոսով) արժեքով գույք, ներկայացվում է երաշխիք կամ սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ մուտքագրվում են պարտավորությանը համարժեք դրամական միջոցներ:

2.1.

3. Ֆիզիկական անձի դիմումով, հայտնի պարտատերերի համաձայնությամբ, դատարանը կարող է մինչև մեկ ամիս ժամկետով հետաձգել սնանկության մասին գործի քննությունը` ֆիզիկական անձի կողմից պարտատերերի հետ վերջնահաշվարկներ կատարելու կամ հաշտության համաձայնության հասնելու նպատակով:

4. Ֆիզիկական անձի օգտին ժառանգության բացման մասին տեղեկությունների առկայության դեպքում դատարանի որոշմամբ կարող է կասեցվել սնանկության մասին գործի վարույթը` մինչև օրենքով սահմանված կարգով ժառանգության հարցի լուծումը:

5. Եթե սույն հոդվածի երրորդ մասով սահմանված ժամկետում ֆիզիկական անձը չի ներկայացրել պարտատերերի պահանջները բավարարելու ապացույցներ և նշված ժամկետում հաշտության համաձայնություն չի կնքել, ապա դատարանը վճիռ է կայացնում ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին:

6. (մասն ուժը կորցրել է 16.01.24 ՀՕ-27-Ն)

(93-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, 16.01.24 ՀՕ-27-Ն)

(16.01.24 ՀՕ-27-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածը 22.10.25 ՀՕ-354-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից)

&#9878Հոդված 94. Ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագիրը

1. (մասն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-105-Ն)

2. Ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագիրը ներկայացնելու, հաստատելու հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են իրավաբանական անձանց համար սույն օրենքով սահմանված իրավակարգավորումները, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով։ Ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագրում կարող է օգտագործվել նաև պարտապանի աշխատավարձի այն մասը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բռնագանձում տարածվել:

Ֆիզիկական անձի առողջացման ծրագրի առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել չորս տարին:

3. (մասն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-105-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-105-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 17.06.16 ՀՕ-105-Ն)

(94-րդ հոդվածը փոփ., խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն, խմբ. 16.01.24 ՀՕ-27-Ն)

(16.01.24 ՀՕ-27-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։