Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-09-ից մինչև 2011-02-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ

Հոդված 24. Կառավարչի հաշվառումը դատարանում

գործել է մինչև 2011-02-05Բացել ARLIS-ում

Հոդված 24. Կառավարչի հաշվառումը դատարանում

Կառավարիչները, որոնք չեն հանդիսանում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, կառավարչի գործունեություն իրականացնելու նպատակով, որպես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարող գրանցվելու (հաշվառվելու) պահից` 10-օրյա ժամկետում, պարտավոր են հաշվառվել դատարանում` ներկայացնելով լիցենզիաների պատճենները, քաղաքացիական պատասխանատվության համապատասխան չափով ապահովագրումը ապացուցող տեղեկություններ: Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերով սահմանված տվյալների փոփոխության դեպքում կառավարիչներն այդ մասին անհապաղ հայտնում են դատարանին:

(24-րդ հոդվածը փոփ. 08.12.10 ՀՕ-231-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։