Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-04-02-ից մինչև 2011-08-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 101. Ֆիզիկական անձի սնանկության վերաբերյալ գործի ավարտի հետևանքները, սնանկ ճանաչված ֆիզիկական անձանց հրապարակային ռեգիստրը

գործել է մինչև 2011-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 101. Ֆիզիկական անձի սնանկության վերաբերյալ գործի ավարտի հետևանքները, սնանկ ճանաչված ֆիզիկական անձանց հրապարակային ռեգիստրը

1. Ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո տվյալ ֆիզիկական անձը, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված անձինք երեք տարվա ընթացքում համարվում են գույքի և եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնող: Սույն հոդվածի իմաստով տվյալ ֆիզիկական անձի հետ փոխկապակցված են համարվում`

ա) նրա ամուսինը, համատեղ ապրող ծնողը, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակները.

բ) նրա ամուսնացած չլինելու և զավակ չունենալու դեպքում` համատեղ ապրող ծնողը և համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած քույրերը և եղբայրները.

գ) նրա ամուսնացած և զավակ ունենալու դեպքում` համատեղ ապրող չափահաս չամուսնացած զավակը և համատեղ ապրող ծնողը:

2. Գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացվում է օրենքով սահմանված կարգով։

(101-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։