Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-18-ից մինչև 2026-07-12։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-07-12-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 9 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 78. Գույքի օգտագործումից ստացված եկամուտը

գործել է մինչև 2026-07-12ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 78. Գույքի օգտագործումից ստացված եկամուտը

Պարտապանին պատկանող գույքի կառավարումից և տնօրինումից ստացված եկամուտը փոխանցվում է պարտապանի սնանկության հատուկ հաշվին և բաշխվում է պարտատերերի միջև` գույքի վաճառքից ստացված միջոցների հետ միասին:

&#9878Հոդված 79. Պարտապանի գույքի վաճառքից ստացված միջոցների փոխանցումը

Պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները փոխանցվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին, իսկ անդորրագրերը հանձնվում են կառավարչին:

&#9878Հոդված 80. Գույքի վաճառքից ստացված միջոցների բաշխումը

1. Պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և սույն հոդվածով սահմանված կարգով ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:

2. Պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը:

3. Միջանկյալ բաշխման ծրագրի` իր կողմից հաստատված երկու օրինակ կառավարիչը ներկայացնում է դատարան, մեկական օրինակ` պարտապանին և պարտատերերին: Պարտատերերի թիվը 10-ից ավելի լինելու դեպքում կառավարիչը բաշխման ծրագիրը դատարան է ներկայացնում այն դեպոնացնելու միջնորդությամբ և այդ մասին հրապարակային ծանուցման եղանակով հայտարարություն է հրապարակում:

4. Եթե պարտատերերը բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելու հաջորդող 7 օրվա ընթացքում բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարչի հաստատած բաշխման ծրագիրը համարվում է ընդունված:

Դատավորը կառավարչի ներկայացրած բաշխման ծրագրի մեկ օրինակը վերադարձնում է կառավարչին` օրենքով սահմանված ժամկետում առարկված չլինելու նշագրմամբ և կնքված իր կնիքով:

5. Եթե պարտատերը (պարտատերերը) բաշխման ծրագրի օրինակն ստանալուց կամ հայտարարությունը հրապարակվելուց հետո` յոթ օրվա ընթացքում, բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն է (են) ներկայացնում դատարան, ապա դատարանն առարկությունն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ մերժելու վերաբերյալ:

5.1. Եթե դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ պարտատիրոջ կողմից ներկայացված միջնորդության հիման վրա գալիս է այն եզրահանգման, որ առկա է առարկությունը դատական նիստում քննարկելու անհրաժեշտություն, ապա դատարանը յոթ օրվա ընթացքում հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է հրապարակային ծանուցման եղանակով` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով: Ամենախոշոր հինգ պարտատերերին ծանուցումն ուղարկվում է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով: Առարկությունների քննարկման արդյունքով դատարանը որոշում է կայացնում կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ մերժելու վերաբերյալ:

6. (մասն ուժը կորցրել է 23.12.22 ՀՕ-580-Ն)

(80-րդ հոդվածը փոփ. 03.03.21 ՀՕ-89-Ն, խմբ., լրաց., փոփ. 23.12.22 ՀՕ-580-Ն, լրաց. 04.12.25 ՀՕ-440-Ն, լրաց., փոփ. 16.04.26 ՀՕ-155-Ն)

(03.03.21 ՀՕ-89-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

&#9878Հոդված 81. Պարտատերերի պահանջների բավարարման մասին հաշվետվությունը

1. Կառավարիչը պարտավոր է պարտապանի լուծարման մասին որոշման ընդունման պահից դատարան ներկայացնել հաշվետվություն` պարտապանի գույքի վաճառքի, դրանից առաջացած միջոցների բաշխման, պարտատերերի պահանջների բավարարման, պարտապանի գույքի և ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքման ուղղությամբ իր իրականացրած միջոցառումների մասին:

2. Յուրաքանչյուր ամսվա համար հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաջորդ ամսվա 10-ը ներառյալ:

&#9878Հոդված 82. Չապահովված պահանջների բավարարման հերթականությունը

(վերնագիրը փոփ. 23.06.11 ՀՕ-235-Ն)

1. Պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ`

ա) կառավարչի (ժամանակավոր կառավարչի) վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում`

- գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները),

- վարչական աշխատողների աշխատավարձը, եկամտային հարկի վճարումները և պարտադիր սոցիալական վճարները,

- վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերը,

- պարտադիր սոցիալական վճարները,

- աշխատավարձի, եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների վերաբերյալ փաստաթղթերի արխիվացման ծախսերը.

բ) այն քաղաքացիների պահանջները, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար` համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման հաշվարկի միջոցով, ինչպես նաև պարտապան քաղաքացու նկատմամբ ալիմենտների գծով պահանջները (երեխա, անաշխատունակ ծնող, անաշխատունակ ամուսին).

գ) աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները (ներառյալ՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև լուծարումն առաջացած), բայց ոչ ավելի, քան պարտապանին սնանկ ճանաչելու պահին նախորդող վեց ամիսը, հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումները և նույն ժամանակահատվածում առաջացած եկամտային հարկի, սոցիալական վճարի և դրոշմանիշային վճարի գումարները.

դ) դատական ծախսերը.

ե) պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները.

ե.1) չապահովված պահանջները, որոնք առաջացել են պարտապանի կողմից սույն օրենքի 40-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքում ստանձնած պարտավորությունների նկատմամբ.

զ) չապահովված պահանջները, որոնք առաջացել են պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` սույն օրենքով սահմանված կարգով իրականացված գործառնությունների (այդ թվում` գործունեության վերսկսման) հետևանքով.

է) չապահովված պարտատերերի պահանջները, ներառյալ` պարտադիր սոցիալական վճարները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկերի և (կամ) վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները, ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավասու մարմնի պահանջները, սնանկ ճանաչված պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնված կամ պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով՝ կարճված կամ ավարտված գործով դատական ծախսերի գումարը, բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների.

ը) ստորադաս չապահովված պարտատերերի պահանջները` համաձայն սույն օրենքի 83-րդ հոդվածի.

ը.1) (կետն ուժը կորցրել է 11.04.24 ՀՕ-192-Ն)

թ) պարտապանի հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամների կամ գործընկերների) պահանջները:

2. Սույն հոդվածի առաջին մասի «բ» ենթակետով նախատեսված վնասի հետ կապված պարբերական վճարումների կապիտալացման միջոցով իրականացվող վճարումները, ինչպես նաև անաշխատունակ ծնողի ու ամուսնու օգտին ալիմենտները հաշվարկվում են մինչև քաղաքացու 70 տարեկանը լրանալը, սակայն ոչ պակաս, քան 10 տարվա համար, իսկ երեխայի օգտին ալիմենտը հաշվարկվում է մինչև չափահաս դառնալը: Եթե քաղաքացու տարիքը գերազանցում է 70-ը, ապա վճարումների կապիտալացման ժամանակահատվածը կազմում է 10 տարի: Վնասի, ալիմենտի հատուցման համար կապիտալացված գումարը վճարվում է պարբերական վճարումների ձևով, իսկ հատուցման իրավունք ունեցող անձի համաձայնության դեպքում` միանվագ:

Հատուցման համար գումարների կապիտալացման, ինչպես նաև դրանց վճարման չափերը և կարգը սահմանում է կառավարությունը:

3. (մասն ուժը կորցրել է 23.06.11 ՀՕ-235-Ն)

4. Սույն հոդվածի առաջին մասի «ա» կետում են ներառվում այն անձանց պահանջները, որոնք վարկ են տրամադրել կամ պարտապանի պարտատոմսեր կամ մուրհակներ են ձեռք բերել դատարանի հաստատած ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման շրջանակներում, եթե ֆինանսական առողջացման ծրագրով տվյալ պահանջը ապահովված չէ գույքի գրավով, կամ նախատեսված չէ այդ պահանջի բավարարման առաջնահերթություն` կառավարչի աշխատավարձի և վարչական ծախսերի նկատմամբ:

5. Ֆոնդի կառավարչի լուծարման դեպքում նրա կողմից կառավարվող և նրա սեփականությունը համարվող ֆոնդի (ֆոնդերի) ակտիվների հաշվին բավարարվում են միայն տվյալ ֆոնդի կառավարման հետ կապված այն պարտավորություններով պարտատերերի պահանջները, որոնք օրենքի համաձայն ենթակա են կատարման ֆոնդի ակտիվների հաշվին: Ֆոնդի մնացորդային ակտիվները օրենքով սահմանված կարգով փոխանցվում են այլ ֆոնդի կառավարչի:

5. Եթե առկա միջոցները բավարար չեն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ վճարելու համար, ապա աշխատավարձի վճարումը կատարվում է համամասնորեն կամ աշխատավարձի վճարումն իրականացվում է` հիմք ընդունելով աշխատավարձի չափի մեծությունը` փոքրից դեպի ավելի մեծ առաջնահերթությամբ։

(82-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-246-Ն, լրաց. 18.05.10 ՀՕ-67-Ն, 22.12.10 ՀՕ-13-Ն, փոփ. 23.06.11 ՀՕ-235-Ն, լրաց., խմբ., փոփ. 22.12.10 ՀՕ-256-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-72-Ն, լրաց., խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-298-Ն, լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն, 03.03.21 ՀՕ-89-Ն, խմբ. 16.01.24 ՀՕ-22-Ն, լրաց. 16.01.24 ՀՕ-27-Ն, լրաց., փոփ. 11.04.24 ՀՕ-192-Ն)

(03.03.21 ՀՕ-89-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(16.01.24 ՀՕ-27-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(11.04.24 ՀՕ-192-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։