Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-09-ից մինչև 2011-02-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ

Հոդված 22. Կառավարչի նշանակումը և ազատումը

գործել է մինչև 2011-02-05Բացել ARLIS-ում

Հոդված 22. Կառավարչի նշանակումը և ազատումը

1. Կառավարիչ կարող է նշանակվել այն ֆիզիկական անձը, որը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված (հաշվառված) է որպես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարող:

2. Եթե կառավարիչ նշանակված անձը հրաժարվում է կառավարչի պարտականություններն ստանձնելուց, ապա դատարանը անհապաղ կառավարիչ է նշանակում ինքնակարգավորվող կազմակերպության ներկայացրած այլ թեկնածուի:

3. Եթե կառավարչի հրաժարումն անհիմն է, ապա դատարանն այդ մասին տեղյակ է պահում այն ինքնակարգավորվող կազմակերպությանը, որի անդամ է կառավարիչը:

4. Կառավարիչը կարող է հրաժարվել կառավարչի պարտականություններն ստանձնելուց միայն աշխատանքային ծանրաբեռնվածության կամ այլ հարգելի պատճառով:

5. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումից հետո` յոթնօրյա ժամկետում, դատավորը սնանկության գործը դասակարգում է 1-ին, 2-րդ կամ 3-րդ դասի և համապատասխան դաս ունեցող կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը:

6. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը, ստանալով դատարանի պահանջագիրը, կազմակերպում է իր անդամ հանդիսացող և համապատասխան դաս ունեցող կառավարիչների միջև վիճակահանություն և ոչ ուշ, քան պահանջագիրն ստանալուն հաջորդող աշխատանքային օրվա ժամը տասներկուսը դատարան է ներկայացնում տվյալ գործով կառավարչի թեկնածություններ:

7. Սնանկության գործերի դասակարգման, կառավարիչների վարկանիշի չափորոշիչները և վարկանիշի ռեեստրի վարման կարգը, ըստ վարկանիշի դասային աստիճանների որոշման և վիճակահանության կազմակերպման և թեկնածուների ներկայացման կարգը, կառավարիչների թեկնածուների ցուցակ տրամադրելու դիմումի ձևը սահմանվում են կառավարության որոշմամբ:

(22-րդ հոդվածը խմբ., փոփ. 08.12.10 ՀՕ-231-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։