ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 1993 թ. N 449
Քաղ. Երևան
1990 ԵՎ 1991 ԹԹ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱԻՐԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԻՐԱՅԻՆ ՇԱՀՈՒՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1990 և 1991 թվականների Հայաստանի Հանրապետության պետական դրամաիրային վիճակախաղերով քաղաքացիների շահած, բայց չտրված իրային շահումների դիմաց սահմանել դրամական փոխհատուցում, համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` վարկային էմիսիայի բաշխումով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2993800 ռուբլի հատկացնել Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկին` 1990 և 1991 թվականների Հայաստանի Հանրապետության պետական դրամաիրային վիճակախաղերով քաղաքացիների շահած, բայց չտրված իրային շահումները փոխհատուցելու համար:
3. Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկին` 1993 թվականի սեպտեմբերի 1-ից կազմակերպել 1990 և 1991 թվականների պետական դրամաիրային վիճակախաղերով քաղաքացիների շահած, բայց չիրացված խաղատոմսերի հետգնումը` գործարքը ձևակերպելով որպես բնակչության ցպահանջ անվանական ավանդներ:
4. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հուլիսի 7-ի «1990 թվականին դրամաիրային վիճակախաղի անցկացման մասին» N 316 որոշման 10-րդ կետում «համանման ապրանքներ» և 1990 թվականի հունիսի 15-ի «1991 թվականին դրամաիրային վիճակախաղ անցկացնելու մասին» N 286 որոշման 9-րդ կետում «Նույնանման ապրանքներ» բառերից հետո ավելացնել «կամ դրամական փոխհատուցում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 1993 թվականի
սեպտեմբերի 8-ի N 449 որոշման
1990 ԵՎ 1991 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱԻՐԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԱԾ, ԲԱՅՑ ՉՏՐՎԱԾ ԻՐԱՅԻՆ ՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ
(ռուբլիներով)
Շահումների անվանումը Քանակը (հատ) 1991 թ. գրությամբ ապրանքի գինը Փոխհատուցման գումարը Ընդամենը
Ավտոմեքենա
ԳԱԶ 24-10 11 16300 71000 781000
Ավտոմեքենա
«Ժիգուլի» 30 9600 42000 1260000
Դաշնամուր
«Բելոռուս» 30 694 3000 90000
Սառնարան
«Մինսկ» 160 455 2000 320000
Սառնարան «Զիլ» 8 370 1600 12800
Լվացքի մեքենա
«Չայկա» 150 145 700 105000
Լվացքի մեքենա
«Ռիգա» 10 85 400 4000
Լվացքի մեքենա
«Մալյուտկա» 160 252 1100 176000
Ավտոդողեր 700 72 350 245000
Ընդամենը` 29938000
Փոխհատուցման գումարների հաշվարկի հիմքում դրված են 1991 թվականի դրությամբ ապրանքների գների 300 տոկոս ինդեքսավորումը և 9 տոկոս ժամկետային տոկոսադրույքները: Ստացված գումարները կլորացված են:
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ