ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 7 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱԿԱ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 79.1. Անտառներում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը
Հոդված 79.1. Անտառներում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը
Անտառներում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը, որի հետևանքով անտառը հրդեհվել է, կամ հրդեհը տարածվել է զգալի մակերեսի վրա`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:
(79.1- րդ հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-146-Ն)